Ամերիկյան իրավապահները հայկական ավազակային խումբ են հայտնաբերել ու ձերբակալել դրա անդամներին
Կալիֆոռնիայում ամերիկյան դաշնային և տեղական իրավապահ մարմինների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ազգությամբ հայ տասնյակ մարդիկ են ձերբակալվել փետրվարի 16-ին առավոտյան, փոխանցում է «Los Angeles Times»-ը: Ըստ աղբյուրի, ձերբաալվածները «Armenian Power» (Հայկական ուժ) անվանմամբ փողոցային ավազակախմբի անդամներ են:
Շուրջ 1000 սպաների մասնակցությամբ օպերատիվ գործողություններն իրականացվել են Գլենդեյլ, Արևելյան Հոլիվուդ հայկական թաղամասերում, ինչպես նաև երկրի այլ վայրերում:
Վկայակոչելով պաշտոնական աղբյուրներին` «Los Angeles Times»-ը նշում է, որ շուրջ 100 մարդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել` շորթման, մարդկանց առևանգելու, թմրամիջոցներ առևտրով ու մեքենայությամբ զբաղվելու համար: Հանցախմբի որոնողական աշխատանքներում ներգրավված են եղել նաև ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային բյուրոն, ինչպես նաև այլ պատկան մարմիններ:
Ձերբալակություններն իրականացվել են առանց որևէ լուրջ միջադեպի, գրում է ամերիկյան լրատվամիջոցը:
Լրատվամիջոցը հստակեցնում է` «Armenian Power»-ը վտանգավոր հանցախումբ է, որը կազմված է 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբին Լոս Անջելես ներգաղթած հայերով, ովքեր կենտրոնացած են եղել Գլենդեյլում և Արևելյան Հոլիվուդում: