Շարադրությունների մրցույթ` կանանց միամսյակի շրջանակում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կանանց պատմության միամսյակի շրջանակում հայտարարում է «ԵՍ ԻՆՔՍ ԵՄ ԿԵՐՏՈՒՄ ԻՄ ԱՊԱԳԱՆ» վերնագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցի աշակերտուհիներ Երևանից:
Հաղթողները` 10 լավագույն շարադրությունների հեղինակները, մարտին կհրավիրվեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նստավայր` Հայաստանի կին առաջնորդներին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացնելու իրենց աշխատանքը:
ԿԳՆ-ից մանրամասնում են, որ շարադրությունը պետք է լինի մեկ էջի սահմանում / առավելագույնը 500 բառ/: Այն կարող է լինել հայերեն կամ անգլերեն: Լավագույն շարադրությունը ընտրելիս դիտարկվում է.
•ինչպես է հեղինակը պատկերացնում իր դերը հասարակությունում փոփոխություններ կատարելու գործում
•գաղափարների ներկայացման հատկությունը
•վերլուծական մտածելակերպի առկայությունը:
Շարադրությունների ներկայացման վերջնաժամկետն է 2011թվականի մարտի 4-ը: