Խ. Հարությունյան. «Փոխվում է իշխանության որակը»
«Голос Армении»-ն ներկայացրել է հարցազրույց Քրիստոնյա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ: Խ. Հարությունյանը նշել է, որ իշխանությունն ի վիճակի է ապահովել վստահության միջավայր. «Պատժված լինելու անխուսափելիությունը պետք է դառնա կյանքի նորմ և ոչ թե բացառություն: Ես տեսնում եմ, որ իշխանությունները շարժվում են այդ ուղղությամբ: Իշխանության խնդիրն է` ցույց տալ ժողովրդին, որ արդարությունը կարող է հաստատվել իշխանական բոլոր մակարդակներում: Իշխանության թափանցիկությունը նաև թույլ կտա նախընտրական տարում խուսափել ցնցումներից: Փոխվում է իշխանության որակը»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում