«Հայկական ժամանակի». ՊՊԾ աշխատակիցները ազատման դիմում են գրում
«Հայկական ժամանակի» աղբյուրներն ասում են, որ Ոստիկանության պարեկապահակային ծառայության 240 աշխատակիցներ դիմում են գրել` համակարգից դուրս գալու համար, քանի որ ըստ իրենց աշխատանքային պայմանագրի` պետք է ստանային ամսական 150 հազար դրամ, բայց արդեն 6 ամիս է` ստանում են 50 հազար: Թերթի տեղեկություններով` Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը նրանց համոզել է նման բան չանել` խոստանալով ամեն ամիս իր գրպանից ևս 50 հազար դրամ վճարել: «ՊՊԾ աշխատակիցները, սակայն, չեն համաձայնվել: Հարց է առաջանում` որտեղից Նազարյանին այդքան գումար, որ 240 հոգու ամսական այդքան փող տա»,- Գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում