Արցախի Վանք գյուղում հիվանդանոց է բացվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ և մասնակցել բարերար Լևոն Հայրապետյանի ֆինանսավորմամբ կառուցված հիվանդանոցի նոր շենքի բացման արարողությանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, բարձր գնահատելով նոր բուժհաստատության նշանակությունը Վանք գյուղի և շրջակա բնակավայրերի բնակչության առողջության պահպանման գործում, Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես աջակցելու համար՝ այն համարելով կարևոր հայրենանվեր գործունեություն:
Արարողությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում