Իրանական կայք. Ադրբեջանում ապրող հազարավոր թալիշներ բռնությունների են ենթարկվում իշխանությունների կողմից
Պաշտոնական Բաքուն Իսրայելի հովանավորությամբ մշտապես ճնշումների և բռնությունների է ենթարկում Ադրբեջանում ապրող հազարավոր թալիշների, բացի այդ Ադրբեջանի հարավային` թալիշաբնակ բնակավայրերից իսրայելական և ամերիկյան հետախուզական ծառայություններն իրականացնում են հակաիրանական և հակաթալիշական հետախուզական գործունեություն:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է թալիշ քաղաքական գործիչ Ֆախրեդդին Աբբաս Զադեն:
Թալիշ քաղաքական գործիչի խոսքով` թալիշներն Ադրբեջանի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են, սակայն պաշտոնական Բաքվի ճնշումների հետևանքով թալիշներն ընկել են ծանր կացության մեջ: 2010թ. թալիշ ազգային գործիչ Գումատովը նամակ է ուղարկում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին`խնդրելով օգնել թալիշներին, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների կողմից ճնշումների և ձուլման չենթարկվեն:
Նշենք, որ թալիշները տարածաշրջանի իրանալեզու ցեղերից են, որոնք դավանում են իսլամի շիա ուղղությունը: Ադրբեջանի ղեկավարությունը երկրում ապրող էթնիկական խմբերի նկատմամբ վարում է ձուլման քաղաքականություն: Եթե 1993թ. թալիշները կազմում էին Ադրբեջանի բնակչության 3.3 տոկոսը, ապա 1999թ. այն արդեն իջել էր մինչև 1 տոկոս: Թալիշները 1993թ. Ադրբեջանի 7 շրջաններում հռչակում են Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետությունը, սակայն Ադրբեջանը չճանաչեց նրանց ինքնավարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին