Վաղը գիրք նվիրելու օրն է
Վաղը Հայաստանում տոնելու են Գիրք նվիրելու օրը: Այս տոնը 2008-ին վերականգնել է «Գրողների միության» նախագահ Լևոն Անանյանը: Նրա այս քայլը հավանության է արժանացրել կառավարությունն ու հաստատել այս տոնը:
Տոնի օրը պատահական չէ ընտրված, 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է Հայոց մեծանուն գրող, բանաստեղծ, հրապարակախոս Հովհաննես Թումանյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի այս տոնը հանրապետությունում նշվել է մեծ շուքով: Շուրջ 150 գրողներ ՀՀ տարբեր մարզերում և Երևանի դպրոցներում անցկացրել են բաց դասեր, ինչպես նաև գրողների հետ կազմակերպվել են հանդիպումներ գրադարաններում և տարբեր բուհերում: Իսկ 2009-ին այդ օրը շուրջ 15 հազոր կտոր գրականություն է նվիրվել հանրապետության մայրաքաղաքի ու մարզերի դպրոցներին, տարբեր գրադարաններին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին