Դինքի սպանության գործում Ստամբուլի դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիայի ՆԳ նախարարությանը
Ըստ «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքի` Ստամբուլի 10-րդ Վարչական դատարանը «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի անվտանգությունը չապահովելու և վերջինիս սպանությունը չկանխելու համար մեղավոր է ճանաչել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:
Դատարանի ընդունած նախադեպային որոշման համաձայն` Թուրքիայի ՆԳ նախարարությունը խստորեն դատապարտվում է իր աշխատանքի մեջ կոպիտ թերացում ունենալու համար:
Հիշեցնենք, որ ներքին գործերի նախարարության դեմ վերոնշյալ հայցը ներկայացրել էին Դինքի փաստաբանները` Հրանտի եղբայրների անունից, և պահանջել, որ նախարարությունը փոխհատուցում վճարի:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) մեղավոր ճանաչվելուց հետո Թուրքիայի ներքին իրավական կառույցներում ընդունված այս որոշումը և Ստամբուլի դատախազության` 28 պետական ծառայողի մասին հետաքննություն անցկացնելու որոշումը կենսական նշանակություն ունեն»,- ասել է Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը: