Իրավունք. «ԲՀԿ-ն ապացուցեց իր վստահելիությունը»
Անդրադառնալով 2013թ. նախագահական ընտրություններում ՀՀ գործող նախագահին սատարելու ԲՀԿ-ի հայտարարությանը` «Իրավունքը» գրում է. «Հասկանալի է, որ նոր խաղի կանոնների ընդունումը ԲՀԿ-ից պահանջեց որոշակի զոհողություններ: Նախ նա ամբողջությամբ հրաժարվեց ընդդիմադիր երանգներից, ինչպես նաև առաջին քաղաքական ուժ դառնալու ձգտումներից: Սակայն մյուս կողմից ԲՀԿ-ն ամրապնդեց իր վստահելի քաղաքական գործընկեր լինելու դիրքերը, ինչպես նաև ստացավ ավելի հանգիստ աշխատանքային մթնոլորտ, որը զերծ կլինի ներկոալիցիոն մրցակցությունից: Ավելին, ԲՀԿ-ն այդ քայլով բարձրացրեց իր վարկանիշը, քանի որ ապացուցեց, որ պետականության խնդիրները դառնում են ավելի բարձր, քան կուսակցական շահերը»:
Ըստ թերթի` հատկանշական է, որ կոալիցիայի հայտարարության մեջ խոսվում է «համակարգային փոփոխությունների», «առավել համարձակ քայլերի», «կոռուպցիայի, կաշառակերության դեմ համընդգրկուն պայքարի ու ստվերային տնտեսության էական կրճատման մասին»: Իշխող կուսակցությունները գիտակցեցին երկրի սոցիալ-տնտեսական դաշտում ստեղծված բարդ իրավիճակի ողջ լրջությունը և այն, որ միմիայն իշխանության կենտրոնացումը, միաբևեռ կառավարումը և միաժամանակ իշխող կոալիցիայի միասնականությունը թույլ կտան կենտրոնացնել ուժերը երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում