«Սաբինա Ֆրեյզերը խոսում է ադրբեջաներեն»
«Ժամանակ»-ին տված հարցազրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է ԵԽ ԽՎ-ում ԼՂ ենթահանձնաժողովի վերստեղծման խնդրին, ասել է. «Այն ոչինչ չի կարող անել, ոչ մի հարց չի կարող լուծել»:
Անդրադառնալով Միջազգային ճնաժամային խմբի զեկույցին` ասել է. «Ես կարծում եմ, որ Սաբինա Ֆրեյզերն արդեն խոսում է ադրբեջանական բառապաշարով… և հօգուտ ադրբեջանցիների: Նա այդպես էլ չտեսավ ու չխոսեց հայազգի փախստականների մասին, ինչն էլ խոսում է այդ զեկույցի ոչ օբյեկտիվության մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում