Աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Մաքսիմ Վենգերովը` Հայաստանում
Աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Մաքսիմ Վենգերովը արդեն մեկ շաբաթ է գտնվում է Հայաստանում և պատրաստվում է երևանյան համերգին:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով` փետրվարի 22-ին ժամը 19:00-ին Ա. Խաչատրյան համերգասրահում, առաջին անգամ Հայաստանում, համերգային ծրագրով հանդես կգա աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Մաքսիմ Վենգերովը:
Այդ օրը դիրիժորական վահանակի մոտ Մաքսիմ Վենգերովը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Ծրագրում հնչելու է Ռիմսկի-Կորսակովի Մեծ Զատիկի ռուսական նախերգանքը, Սիբելիուսի ջութակի կոնցերտը, Ռիմսկի-Կորսակովի Շահրազադեն: Համերգին իր մասնակցությունը կբերի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց, որ շատ ուրախ է, որ Հայաստանում է գտնվում աշխարհահռչակ ջութակահարը, ով երկու անգամ արդեն արժանացել է Գրեմմի մրցակին:
«Աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Մաքսիմ Վենգերովի համերգը հերթական անակնկալն է հայ արվեստասեր հանդիսատեսի համար: Մաքսիմ Վենգերովը տաղանդի բազմակողմանի դրսևորումների տեր արդի արվեստագետներից է: Լինելով համաշխարհային հռչակ վայելող ջութակահար` նա բազմից հանդես է եկել աշխարհի լեգենդար բեմերում` հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ»,-հավելեց նա:
Հ. Պողոսյանը նշեց, որ Վենգերովը Երևանում է գտնվում արդեն մեկ շաբաթ և մեծ պատասխանատվությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամների հետ ամեն օր համերգային ծրագրի փորձերն են կատարում:
Նախարարը հայտնեց, որ հաջորդ տարի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում Մաքսիմ Վենգերովը, հավանաբար հանդես կգա որպես ժյուրիի նախագահ:
Նշենք, որ Վենգերովի մասին նկարահանվել են մի շարք երաժշտական ֆիլմեր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին