Մեր ժողովուրդը պատրաստ չէ հեղափոխության
«Երկիրն» անդրադարձել է հարցին` արդյոք հնարավո՞ր է Հայաստանում սոցցանցերի միջոցով հեղափոխություն կազմակերպել: Մասանագետները կարծում են, որ` ոչ, քանի որ սոցիալական ցանցերի օգտագործումը քաղաքական շարժումների կազմակերպման գործում, անշուշտ, կարևոր է, շարժիչ ուժ է, բայց արդյունքի չի բերի` առանց քաղաքացու ակտիվ, կենդանի մասնակցության:
«Վերլուծաբանները կարծում են, որ տեսականորեն Հայաստանում վիրտուալ կարելի է հավաքել կրիտիկական զանգված: Սակայն գործնականում` դժվար է որեւէ էֆեկտ ստանալ դրանից, եթե խոսք է գնում կոնկրետ հեղափոխական շարժումների մասին: Նախ` որովհետեւ մարդիկ պատրաստ չեն ինքնազոհաբերության, եւ ապա` մեր հասարակությունն իր բնույթով պահպանողական է, ավանդապաշտ եւ դժվար է գնում գործողությունների: Ըմբոստությունը հիմնականում սահմանափակվում է զրույց-բողոքներով, լավագույն դեպքում` քաղաքացիական ակցիաների կազմակերպմամբ»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում