Աբրահամ-Ուորդ մենամարտը կարող է կայանալ Կալիֆոռնիայում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի և WBA-ի վարկածով գերմիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի մենամարտը կարող է տեղի ունենալ Կալիֆոռնիայում: Այդ մասին «Boxingscene»-ի թղթակցին ասել են «Sauerland Event» պրոմոուտերական ընկերությունում: Հիշեցնենք, որ «SuperSix» գերմրցաշարի կիսաեզրափակչի շրջանակներում պլանավորված այդ հանդիպումը կկայանա մայիսի 14-ին:
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Կալիֆոռնիայում մարտի կազմակերպման գործում մի շարք խնդիրներ կան: Օրինակ` նահանգի ատլետիկայի հանձնաժողովը չի ողջունում եզրային չեզոք մրցավարների հրավիրելու փաստը: Բացի այդ, խնդիր կա նաև WADA-ի համակարգով դոպինգ-վերահսկողություն իրականացնելու հարցում: Այն Կալիֆոռնիայում պարզապես չի օգտագործվում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան