Голос Армении. «Ո՞վ թքած ուներ Ղարաբաղի վրա…»
Անդրադառնալով երեկ ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթին` «Голос Армении»-ն գրում է, որ իր ելույթում նախկին նախագահը փորձում էր հիմնական շեշտը դնել գների աճի և սոցիալական խնդիրների վրա: Այս կապակցությամբ հոդվածագիրը հիշեցնում է նախկին նախագահին, որ իր ղեկավարման օրոք միշտ միայն գնաճ է եղել, իսկ հացը թանկացել է 11 անգամ: Իր ելույթում Տեր-Պետրոսյանը սպառնացել է, թե սոցիալական խնդիրները կհանգեցնեն նրան, որ ժողովուրդը «թքած կունենա Արցախի վրա»:
«Հարկ է հիշեցնել, թե ով ժամանակին թքած ունեցավ Արցախի վրա` Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ հետևողականորեն կոչ էր անում ժողովրդին` հանձնել Լեռնային Ղարաբաղը, քանի որ հայ ժողովուրդը կապրի ծայրահեղ վատ սոցիալական վիճակում այնքան ժամանակ, քանի դեռ չի հանձնել Արցախը»,- վերհիշում է ՀՀ առաջին նախագահի խոսքերը «Голос Армении»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում