ՀՀ Նախագահը այցելեց պատմության թանգարան. Նոր ցուցադրություն է ներկայացվել
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Հայաստանի պատմության պետական թանգարան: Նախագահը շրջեց սրահներով, ծանոթացավ «Ուրարտու. Վանի թագավարություն» խորագրով նոր ցուցադրությանը: Այս ցուցասրահից հետո նախագահը դիտեց նաև մեծանուն հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակին նվիրված էքսպոզիցիան:
«Ուրարտու. Վանի թագավորություն» ցուցադրությունում ներկայացված են Ք.Ա. IX-VI դդ. Վանի թագավորության մշակույթը, արվեստն ու պատմությունը: Ցուցադրությունում ներկայացված է շուրջ 1000 ցուցանմուշ` թանգարանի ֆոնդերից, որոնց ավելի քան 70 տոկոսը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ:
Այս սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հնագիտության ու ազգագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշեց, որ սա վաղուց սպասված, եվրոպական չափանիշներին համապատասխան ցուցադրություն է:
«Սա մեզ համար շատ ուրախալի փաստ է, քանի որ միշտ չէ, որ կարող ենք նման ցուցադրությունների ականատես լինել, խոսքս հնագիտական, պատմական ժառանգությունը ներկայացնելու մասին է:
Առաջին անգամ ներկայացված են Վանի թագավորության մշակույթին վերաբերող ցուցանմուշներ, Հայոց պետականության ակունքները, համահայկական պետականության սկզբնավորման մշակույթը, ամբողջ քաղաքակրթությունն այս ցուցադրության մեջ է»,-ասաց Պ. Ավետիսյանը:
Նշենք, որ ցուցասրահում ներկայացվել է 1937 թվականից սկիզբ առած ու մինչ այսօր Հայաստանի տարածքում անընդմեջ շարունակվող հնագիտական պեղումներից հայտնաբերված շուրջ 1000 գտածոյի բացառիկ ընտրանի. 1940-1970 թթ. Թեյշեբանիի ամրոցում` ակադեմիկոս Բորիս Պիտրովսկու ղեկավարությամբ կատարված պեղումներից, ինչպես նաև հանրապետության տարածքում սփռված ուրարտական հուշարձաններից ու այլ հնավայրերից բացառիկ գտածոներ, մետաղամշակութային, ոսկերչության, խեցեգործության, որմնանկարչության նմուշներ, բրոնզե, կավե, փայտյա բարձրարվեստ արձանիկներ:
Հնագետ Սիմոն Հմայակյանը, ով ուրարտագիտությամբ է զբաղվում, լրագրողների հետ զրույցում, ասաց, որ այցելուն ներկայացված նյութերի շնորհիվ լիարժեք պատկերացում կկազմի Վանի թագավորության ժամանակաշրջանի, մշակույթի, կրոնի, գրչության վերաբերյալ:
Գիտական իմաստով, այս ցուցադրությունը շատ կարևոր է, քանի որ մեկ տեղ են հավաքված ու ցուցադրված ողջ թագավարությունը, մի ամբողջ պատմական ժամանակաշրջան ներկայացնող ցուցանմուշներ:
Նշենք, որ ցուցադրությունը զբաղեցնում է 400 քառակուսի մետր տարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին