Ադրբեջանի ներիշխանական երկու թևերի միջև բախում է սկսվել
Իլհամ Ալիևի «հակակոռուպցիոն շոուն» իշխանության ներսում հակասությունների էլ ավելի շիկացման պատճառ է դարձել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի և արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի միջև դիմակայությունը գագաթնակետին է հասել: Այն, որ այդ դիմակայությունը ծագել է Ադրբեջանի իշխանության քաղաքական թևի առաջնորդ Ռ.Մեհտիևի և իրեն իշխանության տնտեսական թևի ղեկավար համարող Ք.Հեյդարովի միջև, պատահական չէ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն Իլհամ Ալիևից հետո իրեն է համարում Ադրբեջանի երկրորդ մարդը: Այս մասին գրում է «Ազադլիգ» թերթը:
Ներիշխանական աղբյուրները հայտնում են, որ նախագահի աշխատակազմի և «արտակարգ նախարարի» միջև բախումը դեռ շարունակվելու է, քանի որ Ի. Ալիևը «հակակոռուպցիոն շոու»-ի դիրիժորությունը հանձնարարել է իր իշխանության քաղաքական թիմի ղեկավարին:
«Դրա պատճառն այն է, որ արաբական երկրներում ընթացող հեղաշրջումները Ադրբեջան թափանցելու մեծ հավանականությունից անհանգստացած Ի. Ալիևը իրավիճակից դուրս գալու գործը հանձնարարել է կեղծարարության և քաղաքական շոուների վարպետ Ռ.Մեհտիևին: Օգտվելով իրեն ընձեռված հնարավորությունից` Ռ.Մեհտիևն էլ ցանկանում է շարքից հանել իր գլխավոր մրցակից Ք. Հեյդարովին և, քննադատության թիրախ դարձնելով «արտակարգ նախարարի» վերահսկողության տակ գտնվող կառույցները, արդեն սկսել է հարվածներ հասցնել նրան»,- գրում է «Ազադլիգ»-ը և համոզմունք հայտնում, որ «որպես իշխանության երկու թևերի միջև սկսված պատերազմի արդյունք, մոտ ժամանակում իշխանության ներսում լուրջ իրարանցում է սկսվելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին