Apple-ը պատրաստվում է նոր iPhone-ի թողարկմանը
Անցյալ շաբաթ Mobile World Congress 2011 (MWC) ցուցահանդեսում iPhone 4 սմարթֆոնը ճանաչվեց լավագույն արտադրանք։
Այժմ Apple ընկերությունը զբաղվում է iPhone 4 սմարթֆոնների նոր՝ ավելի պարզեցված և մատչելի մոդելի արտադրությամբ։
Ինչպես հաղորդում է The New York Times-ը, նոր մոդելը պետք է պատրաստ լինի արդեն այս տարվա ամռանը։ Այս անգամ Apple փորձում է վերացնել բոլոր թերությունները։
Նոր «թեթև» iPhone-ը հնարավոր կլինի կառավարել ոչ միայն վիրտուալ ստեղնաշարի, այլև ձայնային հրամանների միջոցով։ Apple-ը նախատեսում է նաև փոխել հեռախոսի ներքին հիշողությունը կամ տեսախցիկի նկարահանման որակը , ինչի հաշվին հնարավոր կլինի նոր մոդելն առաջարկել համեմատաբար մատչելի գնով։
Վերլուծաբանների կարծիքով, iPhoneի պարզեցված մոդելի օգնությամբ, Apple ընկերությունը կկարողանան մի քանի անգամ ավելացնել ներկայացվածությունը շուկայում և վաճառքից ստացվող շահույթն ավելացնել 250%-ով։ Նրանց կանխատեսումների համաձայն, միայն Verizonի միջոցով Apple-ն այս տարի կկարողանա վաճառել մոտ 9 մլն iPhone։ Ի դեպ, անցյալ տարի AT&T օգնությամբ հաջողվեց վաճառել 15 մլն iPhone հեռախոս։
Նշենք, որ iPhone 4 սմարթֆոնների նոր մոդելի նախնական արժեքը չի գերազանցի 200 դոլարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է