Արքայազն Ուիլյամը ՖԻՖԱ-ի նախագահին չի հրավիրել իր հարսանիքին
Արքայազն Ուիլյամը ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերին չի հրավիրել իր հարսանիքին, որը կայանալու է ապրիլի 29-ին: Ինչպես հայտնում է «The Sun»-ը` հենվելով արքայազնին մոտ կանգնած աղբյուրների վրա, պատճառն այն է, որ ՖԻՖԱ-ն աշխարհի 2018 թ. ֆուտբոլի առաջնության կազմակերպման իրավունքը վստահել է ոչ թե Անգլիային, այլ Ռուսաստանին: Այդ որոշումը շատ է տխրեցրել արքայազնին, ով անգլիական հայտի ներկայացման ժամանակ պատվիրակության կազմում էր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին