Լոնդոնը՝ գնումների համաշխարհային մայրաքաղաք
Բրիտանացի հետազոտողները գնումների՝ շոփինգի, համաշխարհային մայրաքաղաք են ճանաչել Լոնդոնը: Մեծ Բիտանիայի մայրաքաղաքը համապատասխան ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը ոչ պարենային ապրանքների վաճառքի ծավալների ցուցանիշով:
Ինչպես հաղորդում է ПРАЙМ-ТАСС-ը, մանրածախ առևտրի ուսումնասիրման բրիտանական կենտրոնի կատարած հետազոտության արդյունքների համաձայն, անցյալ տարի Լոնդոնում ոչ պարենային ապրանքի վաճառքի ծավալները կազմել է 64,2 մլրդ ֆունտ։
Ցուցակի երկրորդ տեղում Տոկիոն է՝ 61,4 մլրդ ֆունտ առևտրի ծավալով, իսկ երրորդ հորիզոնականում հայտնվել է Նյու Յորքը։
Այս մեգապոլիսի առևտրի ծավալը կազմել է 47 մլրդ ֆունտ։
Նյու Յորքին հաջորդում է համաշխարհային նորաձևության մայրաքաղաք Փարիզը՝ ընդամենը 46,6 մլրդ ֆունտ առևտրաշրջանառությամբ։
Հետազոտության հեղինակները նշել են, որ Լոնդոնում առևտրաշրջանառության նման ծավալներն ապահովվել են խանութների քանակի, առաջարկվող տեսականու որակական հատկանիշների, ինչպես նաև զբոսաշրջիկների հոսքի շնորհիվ։ Ամեն տարի լոնդոնյան խանութներ է հաճախում ավելի քան 14 մլն զբոսաշրջիկ։
Նշենք, որ ներկայում Լոնդոնում գործում է 26 հազար խանութ, որոնք զբաղվում են ոչ պարենային ապրանքների վաճառքով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա