Ադրբեջանցի դիվերսանտների անունները աստիճանաբար բացահայտվում ե՞ն
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Շատ հնարավոր է որ Ադրբեջանի կողմից ներկայացվող «զոհը», փետրվարի 17-ին, Ադրբեջանի իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում է սպանվել, սակայն վերջիններս փորձելով թաքցնել միջադեպը միայն այսօր են այդ զոհի մասին տեղեկացնում»,- անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է սպանվել (Թուրալ Հուսեյնով)՝ Panorama.am-ին հայտարարեց ԼՂՀ ՊԲ հրանատարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին, ադրբեջանական հատուկ ջոկատը դիվերսիա իրականացնելու նպատակով փորձել էր Մարտակերտի Ջրաբերդ բնակավայրի ուղղությամբ ներթափանցել ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների թիկունք, սակայն հակառակորդի դիվերսիոն գործողությունը ՊԲ դիրքապահների կողմից կասեցվել էր: Թշնամին կորուստներ կրելով նահանջել էր: