Իրանական կայք. Ադրբեջանի և Իսրայելի հատուկ ծառայությունները համագործակցում են ընդդեմ Իրանի
Ադրբեջանի հետախուզական ծառայություններն իրանցի ուսանողներից ստացված Իրանի մասին տեղեկությունները տրամադրում են Իսրայելի հատուկ ծառայություններին: Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Համաձայն տեղեկատվության` Իրանի ներքաղաքական իրավիճակի ուսումնասիրությունը միշտ էլ եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների օրակարգում, որոնք էլ այդ երկրում ապրող իրանցիների համար բարենպաստ միջավայր են ապահովում` նրանց տրամադրելով մի շարք արտոնություններ:
Հիշեցնենք, որ վերջերս սույն իրանական կայքը հաղորդել էր, որ Ադրբեջանի հետախուզական ծառայություններն իրանցի երիտասարդ աղջիկներին հեշտացված կարգով ընդունում են այդ երկրի համալսարաններ, իսկ որոշ ժամանակ անց ստիպում, որ վերջիններս զբաղվեն հետախուզական գործունեությամբ:
Իրանական «ջավանօնլայն.իռ» կայքն էլ հաղորդել էր, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտված իրանցիները, որոնք որոշակի ժամանակ անց ազատ են արձակվում, Իսրայելի հատուկ ծառայություններն առաջարկում են, որպեսզի վերջիններս ապաստան խնդրեն Իսրայելից և Իրանի մասին տեղեկություններ հաղորդեն` խոստանալով բարեկեցիկ կյանք և ֆինանսական աջակցություն:
Նկատենք, որ իրանական կայքերը բազմիս տեղեկացրել են, որ Ադրբեջանն իր հարավային շրջանները տրամադրել է Իսրայելին, որն էլ այնտեղից գեղավարում է իր հակաիրանական հետախուզական գործունեությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան