«Մենք Եգիպտոս կամ Թունիս չենք»
«Առավոտ»-ին տված հարցազրույցում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը բացառել է իսլամական աշխարհում սկսված հեղափոխական շղթայի մուտքը Հայաստան:
«Ի տարբերություն արաբական երկրների, որտեղ տեղի ունեցան այդ հեղափոխությունները, Հայաստանն ավտորիտար երկիր չի: Մի մոռացեք, որ մենք ԵԽ անդամ ենք, եւ այդ կառույցը մինչեւ այսօր ոչ միայն մեզ հանդուրժել է, այլեւ առաջարկել է արեւելյան գործընկերություն, այսինքն` մենք Թունիս չենք, Եգիպտոս չենք: Ես չեմ ասում, թե մենք 100 տոկոսով ժողովրդավար երկիր ենք, մենք ժողովրդավարացման գործընթացի մեջ ենք, եւ այդ օրինակը մեզ վրա բերել չի կարելի, դա իսլամական որոշակի արժեքների հակադրում էր: Այո, սոցիալական խնդիրները մեզ մոտ լիակատար, լավ լուծված չեն, բայց սա այն մակարդակը չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում