Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենը նախարար Աշոտյանից խիստ նկատողություն է ստացել
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» կիրառելու վերաբերյալ, տեղեկացնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից: Հրամանի համար հիմք են ծառայել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի զեկուցագիրը, տնօրեն Ս. Նազարյանի բացատրագիրը:
«Դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտին վերջին շրջանում անդրադարձել են նաև զանգվածային լրատվական միջոցները», -նշում են ԿԳՆ լրատվական ծառայությունից:
Նշենք, որ ըստ որոշ լրատվամիջոցների հրապարակումների, դպրոցի տնօրենը աշակերտներին հրահրել է ուսուցիչների դեմ: