Աշխարհի ամենաթանկ հյուրանոցները Մոսկվայում են
Բրիտանական Hogg Robinson Group հետազոտական ընկերության ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Մոսկվայում հյուրանոցային համարների գները շարունակում են մնալ աշխարհում ամենաբարձրը:
Ինչպես հաղորդում է «Российская газета».-ն, մոսկովյան հյուրանոցում մեկ օրվա միջին արժեքը կազմում է 258,67 ֆունտ ստեռլինգ (415 դոլար):
Աշխարհի ամենաթանկ քաղաքների տասնյակում են նաև Նյու Յորքը, Ժնևը, Փարիզը, Ցյուրիխը, Վաշինգտոնը, Հոնկոնգը, Ստոկհոլմը:
Մասնագետների կարծիքով, Մոսկվայում տուրիստական հոսքը պայմանավորված է բիզնես-տուրիստների մեծ թվով, որոնց համար առաջնայինը հարմարավետությունն է, իսկ համարի արժեքը նրանց շատ հաճախ չի հետաքրքում, քանի որ հյուրանոցային ծախսերը հոգում է իրենց կազմակերպությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա