Բաց SMS վարչապետին
• Feb. 22nd, 2011 at 9:19 AM
Ներողություն եմ խնդրում՝ նամակ գրելու ժամանակ չկա /կարդալու էլ երեւի/, կարճ հաղորդագրությունը /SMS/ դրանով լավ ա
Շտապում եմ, ներող եղեք խառը, ոչ ամբողջական եւ չխմբագրված տեքստի համար
Պարոն Վարչապետ tigransargsyan
Շատ վաղուց Ձեզ անձամբ գրել էի՝ թե ինչ խայտառակություններ են տեղի ունենում լիցենզիաների հետ, սակայն արձագանք չեղավ, գրառում արեցի /որը, ասեմ, հաշվիչների վկայությամբ շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել/
Հետո իրադարձությունները զարգացան, որի մասին գրել եմ այստեղ, խնդրում եմ ծանոթանալ:
Լիցենզավորման նոր կարգի մասին լսե՞լ եք, խայտառակ ապուշություն ա:
Երկար չտարածվելու համար նշեմ, որ այս օրինագիծը ներկայացվել է Քաղշին նախարարությանը, որը ԲԱՑԱՍԱԿԱՆ եզրակացություն է տվել, բայց դե թքող չկար մասնագիտական կարծիքի վրա:
Քանի որ իշխանությունների եւ մասնագետների երկխոսությունը վաղուց արդեն իջել է կենցաղային մակարդակի, ապա ստիպված պիտի շատ պրիմիտիվ օրինակ բերեմ, թե նախագծման միասնական լիցենզիան բոլոր մասնագետների համար ինչ է նշանակում.
ա/ պատկերացրեք, որ բոլոր բժշկական մասնագետները մի տեսակի լիցենզիա ունենան /չգիտեմ, իրենց մոտ դա ոնց ա կոչվում/, ասենք՝ վիրաբույժը, ատամնաբույժը ու գինեկոլոգը նույն թույլտվությունը ունենան աշխատելու
բ/ քանի որ հիմա ճարտարապետական գործունեության լիցենզիայի համար պետք է ընկերությունում ԲՈԼՈՐ կից մասնագետներից լինեն, պատկերացրեք, եթե ուզում եք բացել ատամնաբուժական կլինիկա, ապա ձեզանից պահանջում են բոլոր բժիշկներից մի-մի հաստիք. ուռոլոգ, մաշկաբան, եսիմինչ
գ/ օրենքը ընդունված է, կարգը՝ չէ, բայց արդեն մեր խիզախ եւ բութ հարկայինը սկսել ա իրար գալ ու պահանջել, տենց բան ո՞նց կլինի, ձե՞ռ եք առնում
Էս օրենքի նախագիծը գրել է անգրագետ, բութ, հիմար մարդ, որին ես չէի վստահի ԺԷԿում տեղեկանք գրել
Ամոթ է էլի, խոսում եք էվոլյուցիայից, բան ամեն նոր քայլը ոչ թե լավացնում է վիճակը, այլ էղածն ա ք..մեջ անում, էն էլ սենց անգրագետ ու նույնիսկ զավեշտալի օրինակներ, որ արդեն մարդ չի դիմանում:
Էսքանը:
Եւ մի քանի շատ մեղմ /դե՝ բլոգ չունեն, դեռ կիրթ են գրում ու մեղմ/ անդրադարձ այստեղ.
Որոշում կայացնողները մասնագետների հետ չեն խորհրդակցել:
Ճարտարապետական նախագծման լիցենզիա ստանալու նոր կարգը առայժմ մի քիչ անհասկանալի է
Հ.Գ. Եթե կարծում եք էս ջղայնությունս անձնական շահերս նեղելու հետեւանք է՝ շատ սխալվում եք, ես խնդիր չունեմ, կարամ նույնիսկ մասնագիտությունս էլ փոխել, հարց չէ, բայց քաղաքաշինության մակարդակը բնորոշում է երկրի տիպը: Մերինի մասին ինքներդ դատեք։
Ճարտարապետները ամբողջ աշխարհի կիրթ եւ զարգացած մասում ամենաՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ, բայց ամենա բարձր ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ունեցող մասնագետներից են։
Էս օրենքով մենք էն վերջին հեղինակությունից զրկում ենք ճարտարապետներին, այլեւս պատասխանատվության մասին կարելի է ընդհանրապես մոռանալ։
Թեմայի մասին` Ս. Քալաշյան. Ճարտարապետական նախագծման լիցենզիա ստանալու նոր կարգը` «խայտառակություն»
sms-ը` Դաբավոգից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա