«Տաշիր-2011»-ը կվարեն Գարիկ Մարտիրոսյանը, Քսենիա Սոբչակը, Նիկոլայ Բասկովը…
Այս տարի «Տաշիր-2011» համահայկական մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Մոսկվայում` Կրեմլի դահլիճում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ասաց «Տաշիր մեդիա» ընկերության գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը:
Նա նշեց, որ «Տաշիր-2011» համահայկական մրցանակաբաշխությունն այս տարի հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այս տարի «Տաշիր» մրցանակաբաշխությունը մի շարք նորություններով տարբերվելու է նախորդ տարիներին կազմակերպված մրցանակաբաշխություններից:
«Տաշիր մեդիա» ընկերության գլխավոր պրոդյուսերի խոսքով, այս տարի «Տաշիր» համահայկական մրցանակաբաշխությունը առաջին հերթին մեծարելու է այն արվեստագետներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել հայկական մշակույթը զարգացնելու և ամբողջ աշխարհում ներկայացնելու գործում: Նա նաև հայտնեց, որ այս տարի մրցանակաբաշխությանը հանձնվելու են լուրջ նվերներ:
Մ. Սաղաթելյանը նշեց, որ այս տարի «Տարվա հայտնություն» անվանակարգում ներկայացված է 9 երգիչ և երգչուհի: Հեռուստադիտողները sms քվեարկությամբ պետք է ընտրվեն 3 հոգու, ովքեր էլ կմասնակցեն «Տաշիր 2011»-ին, և նրանցից միայն մեկը հաղթող կճանաչվի հենց մրցանակաբաշխության օրը, նույնպես sms քվեարկությամբ:
Նշենք, որ քվեարկությունն սկսվելու է վաղվանից:
«Ամենաակտիվ քվեարկող հեռուստադիտողներից տասը հնարավորություն կստանան ներկա գտնվել «Տաշիր 2011» մրցանակաբաշխությանը, իսկ ամենաակտիվ երկու քվեարկող հեռուստադիտող կստանա Մալդիվյան կղզիների ուղեգիր»,- ասաց նա:
Մարկ Սաղաթելյանը նշեց, որ այս տարի փոխվել են նաև մրցանակաբաշխությունը հաղորդավարները: Այս տարի «Տաշիր 2011»-ը վարելու է Գարիկ Մարտիրոսյանը, Քսենիա Սոբչակը, Նիկոլայ Բասկովը, Օքսաննա Ֆեոդորովան, Մարկ Սաղաթելյանը: Նա նշեց, որ այս տարի հաղորդավար Թինա Կանդելակին չի վարելու մրցանակաբաշխությունը, քանի որ Թինան շատ լուրջ մտադրված է զբաղվել քաղաքականությամբ:
Մարկ Սաղաթելյանի խոսքով, այս տարի «Տաշիր 2011» համահայկական մրցանակաբաշխությունը հրավիրվել են մասնակցելու աշխարհահռչակ երգիչներից Տոտո Կուտունյոն, Մանոլոն և Լարա Ֆաբիանը: Մարկ Սաղաթելյանը նշեց, որ «Տաշիր-2011» համահայկական մրցանակաբաշխությունը կազմակերպվում է «Տաշիր» ընկերության աջակցությամբ: Նա հայտնեց, որ այս մրցանակաբաշխությունը «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնություն է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին