«Новое Время». «Վ. Օսկանյանը ցանկանում է մի գիշերում ժողովրդավարությո՞ւն կառուցել»
Անդրադառնալով նախկին արտգործնախարար, այժմ «Սիվիլիթաս» հասարակական կազմակերպության ղեկավար Վարդան Օսկանյանի այն հայտարարություններին, թե կոալիցիոն հուշագիրը հանգեցնելու է քաղաքական մենաշնորհի` թերթը գրում է, որ պրն. Օսկանյանը, հավանաբար, լավ չի պատկերացնում մենաշնորհ բառի իմաստը, քանի որ թվով երեք կուսակցության միությունը որևէ կերպ չի կարող դիտվել որպես մենաշնորհ:
Թերթը հիշեցնում է, որ այն ժամանակ, երբ Վ. Օսկանյանը զբաղեցնում էր ՀՀ արտգործնախարարի պաշտոնը, իշխանության շարքերում նույնպես գործում էր կոալիցիայի ձևաչափը, տարբերությունը միայն կոալիցիան կազմող կուսակցությունների մեջ էր: Այն ժամանակ երկրի կառավարման կոալիցիոն ձևաչափը չէր անհանգստացնում Վ. Օսկանյանին:
Թերթը նաև հիշեցնում է, որ երբ 2005թ-ին «Freedom House» միջազգային կազմակերպությունն իր զեկույցում նշեց, թե Հայաստանում իշխանության կենտրոնացում է, և արմատացած է կոռուպցիան, «ներկայումս ժողովրդավարության համար անհանգստացող» այն ժամանակ արտգործնախարար Օսկանյանն արդարացավ, թե մի գիշերում ժողովրդավրություն չես կառուցի:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցի անտեսված լինելու վերաբերյալ Վ. Օսկանյանի անհանգստությանը` թերթը գրում է, որ ի տարբերություն իր կողմից իրականացվող պասիվ դիվանագիտության` ներկայումս հայ դիվանագիտությունն այնքան ակտիվ և նախաձեռնող է դարձել, որ ոչ միայն հասկացրել է միջազգային հանրությանը, որ առանց ԼՂ ժողովրդի կամքի ԼՂ շուրջ որևէ որոշում չի կարող կայանալ, այլև ներկայացրել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը որպես ՄԱԿ-ի նպատակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում