Մանկավարժական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար ԿԳՆ ընդունել է միայն մեկ դիմում
Վաղը` փետրվարի 24-ին կանցկացվի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությունները:
Panorama.am-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը ասաց, որ ԿԳՆ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրություններին մասնակցելու համար դիմում է ներկայացրել միայն Ռուբեն Միրզախանյանը, ով այժմ բուհը ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:
Նշենք, որ վաղը` փետրվարի 24-ին, ժամը 18:00-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա կգտնվի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությանը:
Հիշեցնենք, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրություններին մասնակցելու համար դիմումների հայտերը ընդունվել են հունվարի 12-ից մինչև փետրվարի 14-ը ներառյալ: