Աթենքում սպասվում է բազմահազարանոց երթ
Հունաստանի գերատեսչությունների ու տրանսպորտի աշխատանքը պարալիզացված է երկրում սկսված 24-ժամյա համազգային գործադուլի պատճառով: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովստի» գործակալությունը: Տեղեկատվության համաձայն, գործադուլը կազմակերպել են երկրի խոշորագույն արհմիությունները, որոնց ենթակայության տակ են գտնվում թե քաղծառայողները, թե մասնավոր սեկտորի աշխատակիցները:
Ազգաբնակչությունը բողոքում է կառավարության բյուջետային դեֆիցիտի կրճատման քաղաքականության ու արմատական բարեփոխումների դեմ, ինչի անհրաժեշտությունը Հունաստանի իշխանությունների դեմ դրվել էր ԱՄՀ-ի ու ԵՄ-ի կողմից Հունաստանին տրամադրված աննախադեպ 110 մլրդ. վարկերի դիմաց:
Երկրում չեն գործում պետական բանկերը, դպրոցները, համալսարանները, նվազագույն անձնակազմով են աշխատում բժշկական հաստատությունները, իսկ լրատվամիջոցները չեն փոխանցում լուրեր:
Ամբողջովին դադարեցված է երկաթուղային ու լաստանավային կապը: Տեղի ժամանակով 12:00-ից մինչ 16 :00-ն աշխատանքի դուրս չեն եկել ավիադիսպետչերները: Այսօր առավոտյան միայն Աթենքի միջազգային օդանավակայանը հետաձգել է 52 չվերթ, հրաժարվելով ընդունել նույնքան վայրէջք:
Ողջ երկրի տարածքով սպասվում է մոտ 50 ցույց: Լրատվամիջոցների փոխանցմամբ, միայն Աթենքում սպասվում է բազմահազարանոց երթ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա