Չարչարանքներ` ըստ Օսկանյանի
«Հայոց աշխարհը» հանդես է եկել վերլուծությամբ` Վ. Օսկանյանի արտահայտած վերջին մտքերի շուրջ: «Այնպես է ստացվել, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ցանկացած ելույթ կամ հայտարարություն հասարակության համար հայտնության նման մի բան է դառնում: Օրինակ, պարզվում է, նախարարի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած մարդուն խիստ դառնացրել ու վրդովեցրել է այն փաստը, որ դեռ տարիներ առաջ միասնական նպատակների ու գործելակերպի մասին պայմանավորված ու կոալիցիա կազմած կուսակցությունները առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում միասնական ռազմավարություն իրականացնելու մասին հայտարարություն են անում:
Սա դեռ քիչ է. կառավարություն ձեւավորող կուսակցությունները, այն է` գոնե այս փուլում որպես միասնական քաղաքական թիմ ներկայացող ուժերը, կարծես թե չեն էլ պատրաստվում սեփական թիմի ներսում, ասել է թե` իրենք իրենց դեմ, ընդդիմություն ստեղծել: Ու ամենասարսափելին` նույն այս միասնական քաղաքական ուժը հանկարծ որոշել է հաջորդ նախագահական ընտրությունում աջակցել գործող նախագահին:
Ուրեմն, եզրակացնում է պարոն Օսկանյանը, մարդիկ նպատակ ունեն ոչնչացնելու մրցակցությունը, սպառնալիքներ են ստեղծում առանց այդ էլ թույլ ընդդիմության համար, իսկ երկրի ապագան (նկատենք` շատ մռայլ ապագան) արդեն իսկ գործնականում կանխորոշված է:
Երբ միասնական քաղաքական թիմն ինքն իր համար խաղի հստակ կանոններ է հաստատում, ապա դրանից բխո՞ւմ է, որ մերժվում է քաղաքական մրցակցությունը, ոչնչացվում ժողովրդավարությունն ու նման այլ բաներ: Մենք դեռ չգիտենք, թե կոալիցիոն կուսակցություններն ինչպես են իրացնելու միասնական ռազմավարությունը, ինչ տեխնոլոգիաներ ու քաղաքական տեղաշարժեր են լինելու այդ ամենի հիմքում` կոալիցիայի հայտարարության մեջ ոչինչ չկա այդ մասին: Կլինի` կխոսենք»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում