Մի ՍըՄըՍը էլ իմ կողմից, կամ doing business in Armenia
Հայաստանի Հանրապետության վարչապետ
tigransargsyan-֊ ին
Մեծարգո կամրադ,
Էն ժամանակ, երբ տիեզերանավերը թափանցում են տիեզերքի խորքերը, երբ կոալիցիոն կառավարությունը լծված է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթների իրագործմանը, երբ աչքներիս առաջ երկիրը ծաղկում ու փթթում է՝ վերածվելով «կովկասյան վագրի», երբ, պատրաստվելով հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրությւոններին, գործադիր և օրենսդիր իշխանությունները մեկը մյուսից առաջ անցնելով իրենց մի քարն են ավելացնում ... հայրենի երկրի շենացման սուրբ գործին, բացում եմ կամրադաց ժապավենն ու՝ «տիդիդիդաաամ». Հայաստանում ճարտարապետական նախագծման լիցենզիա ստանալու նոր կարգի վրա է հրավիրում ուշադրությունը մեր ընդհանուր կամրադը (թերթերումն էլ են է գրել):
Բա, մեծարգո կամրադ, սենց ո՞նց կըլի:
Բա ախր ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում չի ամրագրվա՞ծ հետևյալ դրույթը.
«Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը 2012 թվականին իր բնութագրիչներով կհասնի աշխարհի լավագույն 10 տոկոս երկրների ցուցանիշների մակարդակին»
ՀՀ Նախագահի նախընտրական ծրագիր:
Է, բան չմնաց: 2012֊ին, մինչև աշխարհքի վերջը, էդպես էլ չենք մտնելու՞ էդ տաս տոկոսի մեջ, էդպես էլ մուրազներս փորներումս, կործանվելո՞ւ ենք՝ ըստ Մայաների օրացույցի:
Ասե՞մ մկա որտեղ ենք: Հրես՝ 48-րդ փառավոր տեղում: Հա, բան չունեմ ասելու, Ազերբայջանը ԹՆ 54֊ումն ա, համա Վրաստանն էլ, որին էս վերջերս օրինակ եք է բերել, ասե՞մ որ տեղումն ա: 12 (տասներկու... ՏԱՍՆԵՐԿՈՒ):
Էս հլա մեկ:
Հմի էջը թերթում ենք, նայում ենք, թե էդ doing business ցուցանիշը ինչ բաղադրիչներով է որոշվում (էս Ձեզ համար չեմ ասում, դուք հո ինձնից լավ գիտեք): Հրես:
Ըհը: Միջումը կա Dealing with construction permits, որ թարգմանաբար կնշանակի էն շինարարության թույլտվության բարաթ ստանալու պահը (սա էլ Ձեզ համար չթարգմանեցի): Էս առանձին ցուցանիշով 72 էինք, դարձանք 78: Սա էլ իր հերթին դե պարզ ա ինչից բաղկացած կըլի. հրեն տակը դրել եմ:
Հիմա վերցնում ենք ճարտարապետության լիցենզիայի տուրքը 25,000֊ից դարձնում 200,000: Էս հլա երկու: Վերցնում ենք ճարտարապետաշինարարախառը բոլոր֊բոլորին մտցնում մի բարաթի տակ . ասել է թե կամ գերագույն տաղանդ պիտի ըլլաս, որ բարաթ տան (Լեոնարդո ԴաՎինչիի կարգի. ասում են մերը հայ ա, լսել ե՞ք), կամ բատրակներ պահես՝ ամեն մինը մի փեշակի տեր (իրարուց տարբեր), որ էդ բոլորին ժողովես, գնաս մի թաք բարաթ ստանաս ու ամեն ինչ անես: Էդ արդեն՝ երեք:
Հիմի խոնարհաբար մի հարց եմ ուզում տալ, կարող եք վերահասցեագրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը և ՀՀ մաթեմատիկայի նախարարությանը (սրանից չունենք հա՞): Քանի ցուցանիշով կիջնի Հայաստանը էս գծով հաջորդ տարվա համար հաշվարկվելիք նույն սանդղակում:
Բա որ էս բաց նամակս «թշնամին» կարդա՞ց: Իսկ թե չկարդաց էլ, բա որ հազար ու մի «բարին կամեցող» (զաթի, կամրադիս ասեմ, էդպիսիք լիքնն են չէ՞) հասցրին որտեղ հարկն է ;) (աչքով եմ անում):
Հասկանում եմ, որ էս կարգի նախագիծը կառավարության նիստում ներկայացնելիս հազզզար ու մի «կողմ» փաստարկ ա բերվել: Թե դրա տակն ինչ կա, ես չեմ դատում (ես ո՞վ եմ, որ դատեմ... թող դատավորը դատի): Ես բերեցի ընդամենը մեկը: Բայց կարևոր:
Անկեղծ հարգանքով ու խոնարհաբար՝
օվանիտաս
ԿՄ բլոգեր
Թեմայի մասին`
«Ընդունված է համարել»
Բաց SMS վարչապետին
ՍԸ ՄԸ ՍԸ-ն` Օվանիտասից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա