Սովորողների գարնանային օլիմպիադան կմեկնարկի մարտի 7-ին
Մարտի 7-ից մեկնարկում է սովորողների գարնանային ստեղծագործական-հետազոտական բաց օլիմպիադան: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից հայտնում են, որ կարող են մասնակցել հանրակրթական հաստատությունների 1-11-րդ դասարանների սովորողները:
Առաջադրանք-խնդիրները կազմում են հայտնի մասնագետներ. դրանք մի քանի լեզուներով տեղադրվում են համացանցում (www.mskh.am ): Հաղթողները պարգևատրվում են հայրենագիտական-հետազոտական ճամբարի ուղեգրերով: Ճամբարը կգործի գարնանային արձակուրդի օրերին` մարտի 23-30-ը:
Օլիմպիադայի ծրագրի ներկայացումը` մարտի 1-ին, ժամը 15 00-ին, պաշտոնական բացումը` մարտի 5-ին, ժամը 11 00-ին, ,արդյունքների ամփոփումը` մարտի 19-ին, ժամը 11 00-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոցում: