Ադրբեջանցի պատգամավոր. «Թատրոնների շենքերը վերածվել են անբարոյականության որջերի»
Ադրբեջանի խորհրդարանի երեկվա նիստում պատգամավոր Էլմիրա Ախունդովան խոսել է երկրի թատրոնների և կինոթատրոնների շենքերի անմխիթար վիճակի մասին:
Այս մասին տեղեկացնում է «Բիզիմ յոլ» պարբերականը:
Թերթի փոխանցմամբ, Է.Ախունդովան ասել է, որ թեև երկրի ղեկավար Իլհամ Ալիևը 2006 թ-ի դեկտեմբերի 29-ին վավերացրել է «Թատրոնի և թատրոնների գործունեության մասին» օրենքը և 2009 թ-ի մարտի 18-ին հրամանագիր է ստորագրել` «Ադրբեջանական թատրոնը 2009-2019 թթ-երին» պետական ծրագիրը հաստատելու մասին, սակայն Ադրբեջանի տարածքում թատրոնների և կինոթատրոնների մեծամասնությունը հայտնվել է անպետք և անմխիթար վիճակի մեջ:
«Դրանցից շատերը վերածվել են կահույքի սրահների, առևտրի կետերի, խմորեղենի և հացաթխման արտադրամասերի: Նույնիսկ որոշ շենքեր վերածվել են բոմժերի, թմրամոլների, անբարոյականների հավաքատեղիների և ապաստանելու վայրերի»,- դժգոհել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին