Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Մայա Չիբուրդանիձեին
Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած շախմատի կանանց «Գրան Պրիի» երկրորդ տուրում Էլինա Դանիելյանն սպիտակներով պարտության մատնեց Մայա Չիբուրդանիձեին: Նանա Ձագնիձեն, իր հերթին, առավելության հասավ Բաթհույագ Մոնղոնթուլի նկատմամբ, և այժմ Ձագնիձեն ու Դանիելյանը 2-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Լիլիթ Մկրտչյանը, ցավոք, զիջեց Անտուանետա Ստեֆանովային և կես միավոր արդյունքով 10-11-րդ տեղերն է բաժանում Ժու Չենի հետ: Վերջինս, ի դեպ, առաջին տուրում կրած պարտությունից հետո կարողացավ ոչ-ոքի արձանագրել Պիա Կրամլինգի հետ:
Հաշվետու տուրում Մարի Սեբագն առավելության հասավ Սյու Յուհուայի, իսկ Համփի Կոներուն` Մարթա Ֆիերոյի նկատմամբ:
Միանգամից 7 շախմատիստուհիներ մեկական միավորով բաժանում են 3-9-րդ տեղերը: Իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է Մայա Չիբուրդանիձեն, ով անցկացրած 2 պարտիայում էլ պարտություն է կրել:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք երրորդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Բաթհույագ Մոնղոնթուլի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանի մրցակիցն է Մարի Սեբագը:
Էլինա Դանիելյան-Մայա Չիբուրդանիձե 1:0
1. Nf3 Nf6 2. c4 e6 3. e3 b6 4. b3 Bb7 5. Bb2 d5 6. Nc3 a6 7. d4 Nbd7 8. Bd3 Bd6 9. O-O O-O 10. Rc1 Qe7 11. cxd5 exd5 12. Qc2 Ne4 13. Ne2 Rac8 14. Nf4 g5 15. Ne2 f5 16. Ng3 g4 17. Nd2 Qh4 18. f4 Nxg3 19. hxg3 Qf6 20. Kf2 Rce8 21. Rh1 Qg6 22. Rh4 Bc8 23. Rch1 Nf6 24. Nf1 h5 25. Nd2 Re7 26. a3 Rfe8 27. Re1 Kg7 28. b4 Qf7 29. Nb3 Kg6 30. Nc5 Qf8 31. Bc3 Rg7 32. Nb3 Rh7 33. Bd2 Bd7 34. Rc1 Ra8 35. Qb1 Qc8 36. Rc3 Bb5 37. Bc2 Qd7 38. Kg1 Be7 39. Rxc7 Qxc7 40. Bxf5+ Kg7 41. Bxh7 Nxh7 42. Rxh5 Nf8 43. Qd1 Qd7 44. f5 Kf7 45. Qxg4 Rc8 46. e4 dxe4 47. Rh7+ Ke8 48. Rg7 Qc6 49. d5 Qf6 50. d6 Be2 51. Qxe4 Qxg7 52. Qxe2 Rc2 53. dxe7 Qxe7 54. Qd3 Ra2 55. Qxa6 Rxd2 56. Nxd2 Qe3+ 57. Kh2 Qh6+ 58. Kg1 Qxd2 59. Qxb6 Qd1+ 60. Kf2 Qc2+ 61. Kg1 Qd1+ 62. Kf2 Qc2+ 63. Ke3 Qxf5 64. Qc6+ Kf7 65. Qf3 Ke6 66. Qxf5+ Kxf5 67. Kd4 Ke6 68. a4 Kd6 69. g4 Ne6+ 70. Ke4 Nc7 71. g5 Na6 72. Kf5 Nxb4 73. Kf6 Nd5+ 74. Kf7 1:0:
Լիլիթ Մկրտչյան-Անտուանետա Ստեֆանովա 0:1
1. d4 d5 2. c4 c6 3. Nf3 Nf6 4. Nc3 a6 5. e3 g6 6. Bd3 Bg7 7. O-O O-O 8. h3 Bf5 9. Bxf5 gxf5 10. Qb3 Ra7 11. Bd2 e6 12. cxd5 cxd5 13. Na4 Nc6 14. Bb4 Nxb4 15. Qxb4 Nd7 16. Rfc1 Bf6 17. Qd6 Be7 18. Qg3+ Kh8 19. Qc7 a5 20. Rc2 Qe8 21. Nb6 Bd8 22. Qxd7 Bxb6 23. Qd6 Ra6 24. Qf4 Qe7 25. Ne5 f6 26. Nd3 Raa8 27. Rac1 Rad8 28. Rc3 Rf7 29. Rb3 Ba7 30. Nc5 b6 31. Nd3 Rg7 32. Rbc3 Bb8 33. Qf3 Rdg8 34. Rc6 b5 35. Rc8 Qd7 36. R8c6 e5 37. Ne1 e4 38. Qh5 Rg5 39. Qh4 Qg7 40. Kf1 Qg6 41. R1c5 Qe8 42. Qh6 R5g6 43. Qh5 Qd7 44. Qe2 f4 45. exf4 Qxh3 46. Qe3 Qd7 47. Qh3 Qxh3 48. gxh3 Bxf4 49. Rxd5 e3 50. Nd3 Bh6 51. Rf5 Re8 52. Rc2 exf2 53. Rcxf2 Be3 54. Rg2 Bxd4 55. Rxb5 Re3 56. Rxg6 hxg6 57. Nc5 Rxh3 58. Ne6 Be5 59. b3 Rh1+ 60. Kg2 Rh2+ 61. Kf3 Rxa2 62. Rb7 Rc2 63. Nf8 Rc3+ 64. Ke4 Rg3 65. Ra7 Bc3 66. Kd5 f5 67. Ne6 Kg8 68. Nf4 Bd2 69. Ne6 f4 70. Rg7+ Kh8 71. Rf7 Rxb3 72. Ke5 Re3+ 73. Kd5 Rg3 74. Ke5 a4 75. Ra7 a3 76. Nxf4 Rg5+ 77. Kf6 Bxf4 78. Rxa3 Rg1 79. Kf7 Kh7 0:1:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան