Աշխատավարձ չկա
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ հունվարից աշխատավարձ չեն ստացել Արագածոտնի մարզի դպրոցների ուսուցիչները: «Եթե մայրաքաղաքի դպրոցներում ուսուցիչներին այս ընթացքում գոնե ավանս են տվել, ապա Արագածոտնի մարզում դա էլ չի եղել»,- գրում է թերթը եւ ավելացնում, որ խմբագրություն զանգահարած ուսուցիչներն ասել են, որ իրենց մեծ մասը վարկեր ունեն, որոնց վճարման ժամկետներն անցել են, եւ ոչ մի կերպ չեն կարողանում փակել դրանք: Թերթը տեղեկացնում է, որ հունվարից աշխատավարձ չեն ստացել նաեւ Մատենադարանի աշխատակիցները: