Ասանժը էքստրադիցիայի կենթարկվի Շվեդիա
Բրիտանական դատարանը այսօր որոշում է կայացրել սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին էքստրադիցիայի ենթարկել Շվեդիա՝ այդպիսով բավարարելով շվեդական դատախազության համապատասխան հայցը: Ասանժի փաստաբաններն արդեն հայտարարել են, որ մտադիր են բողոքարկելու Լոնդոնյան դատարանի որոշումը:
Ինչպես փոխանցում է «ԲիԲիՍի» հեռուստաընկերությունը, Լոնդոնի մագիստրալ դատարանի դատավոր Բելմարշ Հովարդ Ռիդլն իր որոշումն հրապարակել է երկուս ու կես օր տևած լսումներից հետո:
Հիշեցնենք, շվեդական դատախազությունը երկու շվեդուհու ներկայացրած ցուցմունքների հիման վրա քրեական գործ էր հարուցել Ավստրալիայի քաղաքացի Ասանժի նկատմամբ՝ մեղադրելով վերջինիս բռնաբարության փորձի ու սեռական ոտնձգությունների համար: