ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նախագահությունը ստանձնել է Հայաստանը
Նյու Յորքում փետրվարի 22-ին աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (ԿԿՀ) 55-րդ նստաշրջանը, որը նախագահում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ՄԱԿ-ի հեղինակավոր այս հանձնաժողովի նստաշրջանի առաջնային թեման է կրթության, գիտության և տեխնոլոգիաների որորտում կանանց ներգրավման և աշխատանքի ու զբաղվածության բնագավառում նրանց հավասար հնարավորությունների պաշտպանության հետ կապված հարցերի քննարկումը:
Հատկանշական է, որ հանձնաժողովի այս տարվա նստաշրջանի աշխատանքներին զուգահեռ տեղի կունենա նաև ՄԱԿ-ի գենդարային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի (UN Women) պաշտոնական մեկնարկը, որին կմասնակցեն ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատարներ և անդամ երկրների պատվիրակություններ: Հինգ տասնյակից ավելի երկրներ ներկայացված են նախարարական պատվիրակություններով:
Կանանց կարգավիճակի հանձնաժողովը ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող` Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներից է: Այն իր օրակարգում ներառում է գենդերային հավասարությանը և կանանց առաջխաղացմանը վերաբերող ամենաբազմազան թեմաներ և հանդիսանում է այդ ոլորտներում հիմնական գլոբալ քաղաքականություն մշակող միջկառավարական միակ մարմինը: 2010-2011թթ. Հայաստանը ստանձնել է դրա նախագահությունը:
Հանձնաժողովի քննարկումները Հայաստանի համար կարևոր ուղենիշ կհանդիսանան Գենդերային քաղաքականության հայեցակարգի ու 2011-2015թթ. ռազմավարական ծրագրի իրագործման համար և կխրախուսեն Հայաստանում պետական և հասարակության տարբեր շերտերի մասնակցությանը կանանց հիմնահարցերի լուծմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի