Էլինա Դանիելյանի երրորդ անընդմեջ հաղթանակը
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» 3-րդ տուրում հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սևերով պարտության մատնեց Բաթհույագ Մոնղոնթուլին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Մարի Սեբագի հետ և 1 միավորով այժմ եզրափակում է մրցաշարային աղյուսակը 4 այլ շախմատիստուհիների հետ միասին:
Հաշվետու տուրում Մարթա Ֆիերոն առավելության հասավ Նանա Ձագնիձեի, Ժու Չենը` Անտուանետա Ստեֆանովայի, Մայա Չիբուրդանիձեն` Սյու Յուհուայի նկատմամբ: Պիա Կրամլինգը ոչ-ոքի խաղաց Համփի Կոներուի հետ:
3-րդ տուրից հետո Ձագնիձեն և Ֆիերոն 2-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը: Համփի Կոներուն, Մարի Սեբագը, Ժու Չենը և Պիա Կրամլինգը 1,5-ական միավորով կիսում են 4-7-րդ տեղերը:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Նանա Ձագնիձեի, Լիլիթ Մկրտչյանը` Մայա Չիբուրդանիձեի հետ:
Բաթհույագ Մոնղոնթուլ-Էլինա Դանիելյան 0:1
1. e4 e6 2. d4 d5 3. Nc3 Nf6 4. e5 Nfd7 5. f4 c5 6. Nf3 Nc6 7. Be3 Be7 8. Qd2
O-O 9. dxc5 Bxc5 10. O-O-O Qa5 11. Bxc5 Nxc5 12. h4 Bd7 13. Rh3 b5 14. f5 exf5 15. Rg3 Ne7 16. Kb1 b4 17. Nxd5 Ne4 18. Qh6 Ng6 19. Rxg6 fxg6 20. Ne7+ Kf7 21. Rxd7 Rad8 22. e6+ Kxe6 23. Bc4+ Kxd7 24. Qxg7 Ke8 25. Kc1 Qc5 26. Nd5 Rxd5 27. Bxd5 Qxd5 28. Qxa7 Rf6 29. Qb8+ Ke7 30. Qxb4+ Rd6 31. b3 h6 32. a4 g5 33. hxg5 hxg5 34. a5 g4 35. Nh4 Kf6 36. g3 Qe5 0:1:
Մարի Սեբագ-Լիլիթ Մկրտչյան 0,5:0,5
1. e4 e6 2. d4 d5 3. Nd2 Nc6 4. Ngf3 Nf6 5. e5 Nd7 6. Nb3 Be7 7. Bb5 Ncb8 8. O-O b6 9. Qe2 a5 10. a4 Ba6 11. Bxa6 Nxa6 12. Bd2 c6 13. c4 dxc4 14. Qxc4 Ndb8 15. Rfe1 Qd5 16. Qc2 Nb4 17. Bxb4 Bxb4 18. Re4 Na6 19. Rg4 g6 20. Nbd2 Be7 21. Ne4 Nb4 22. Qd2 h5 23. Rf4 Qd8 24. Nf6+ Bxf6 25. exf6 Nd5 26. Ne5 Nxf4 27. Qxf4 Qd5 28. Rc1 Rc8 29. h4 Qd6 30. Rc3 Rc7 31. Rg3 Rf8 32. Rb3 c5 33. d5 c4 34. Rf3 Rc5 35. Re3 Qxd5 36. Re4 Qd1+ 37. Kh2 Qd6 38. g3 Qc7 39. Qe3 Rh8 40. f4 c3 41. bxc3 Rxc3 42. Qd4 Rc2+ 43. Kh3 Kf8 44. Qd3 Rc3 45. Qa6 Qc8 46. Rd4 Kg8 47. Qxc8+ Rxc8 48. Rd7 Rb8 49. Re7 b5 50. axb5 Rxb5 51. Nxf7 Rf5 52. Ng5 Rxf6 53. Ra7 a4 54. Rxa4 Kg7 55. Ra7+ Kh6 56. Re7 Rf5 57. Rxe6 Rg8 58. Re7 Rh8 59. Kg2 Rff8 60. Rd7 Ra8 61. Nf7+ Kg7 62. Ne5+ Kf6 63. Rd6+ Kf5 64. Rxg6 Ra3 65. Rg5+ Kf6 66. Nd7+ Kf7 67. f5 Ra7 68. Ne5+ Kf6 69. Ng6 Rg8 70. Rxh5 Ra5 71. Rh7 Rb8 72. Nf4 Rxf5 73. Rh6+ Kf7 74. Kf3 Ra5 75. Rc6 Ra3+ 76. Kg4 Rg8+ 77. Kf5 Ra5+ 78. Ke4 Rxg3 79. Rc7+ Kg8 80. Rc8+ Kh7 81. Rc7+ Kg8 82. Rc8+ Kf7 83. Rc7+ Kg8 1/2:1/2:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան