Սոցիալական խնդիրները կքաղաքականացվե՞ն
«Հրապարակը» ներկայացրել է հարցազրույց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ: Խոսելով ներքաղաքական խնդիրների մասին` Ռուստամյանը նշել է. «Երկիրը գտնվում է չավարտված պատերազմի մեջ: Էս վտանգը գերակա վտանգ է, և մեր քայլերի զգալի մասը կաշկանդվում է` հենց էդ հանգամանքը նկատի ունենալով: Էսօր նաև ընդդիմության մեջ, ովքեր դա ընկալում են, ասում են, որ` երբեք չենք անի մի բան, որ մեր երկիրը ցնցվի այնպես, որ թշնամին դրանից օգտվի: …Ընդհանրապես չցնցել երևի հնարավոր չի, բայց չցնցել այնքան, որ այն նավը, որի մեջ գտնվում ենք, խորտակվի»: Պատասխանելով հարցին, թե ներկա անկանոն թանկացումներն ու սոցիալական վիճակը կարո՞ղ են Հայաստանում բունտի կամ այլ ապստամբության առիթ դառնալ, ասել է. «Իհարկե, պարարտ հող ստեղծվում է դրա համար, որովհետև այդ բոլորը խոսում են մի բանի մասին, որ երկրում կա ապաշնորհ կառավարում: …Բայց խնդիրը հետևյալն է` սա իսկապես կմնա՞ սոցիալական տարերային երևույթ, եթե չքաղաքականացվի այս դժգոհությունը: Սա պիտի քաղաքականացվի»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում