Հոգեթերապևտ. «Երեխաների ինտերնետ անվտանգությունը դուրս է վերահսկողությունից»
Kidscape մանկական բարեգործական ֆոնդի կատարած հարցման արդյունքները ցույց են տվել , որ համացանցում անծանոթ մարդկանց հետ շփվող ամեն 10 երեխայից 6-ը թաքցնում է իսկական տարիքը: Իսկ նրանց 43%-ն իրենց օն –լայն ընկերներին իրականում երբևէ չեն տեսել:
Այս մասին հայտնում է The Daily Telegraph –ը:
Հարցմանը մասնակցել է 11-18 տարեկան շուրջ 2300 երիտասարդ բրիտանացի:
Հարցված երիտասարդների ավելի քան 45%-ը հայտնել է, որ հաճախ նրանք իրենց համացանցում ավելի երջանիկ են զգում, քան իրական կյանքում:
Կատարված հետազոտությունը նաև ցույց է տվել, որ մինչև 18 տարեկան երեխաների ծնողների 49%-ը չի հետևում, թե ինչով է իրենց երեխան զբաղված ինտերնետում:
Kidspace մանկական բարեգործական ֆոնդի հոգեթերապևտ և փոխտնօրեն Փիթեր Բրեդլին նշում է, որ այս հարցումը վկայում է այն մասին, որ այսօր երեխաների ինտերնետ անվտանգությունը դուրս է վերահսկողությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է