Նիշանյանն իր տները նվիրաբերեց «Նեսին» հիմնադրամին
«Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքը հայտնում է, որ պոլսահայ անվանի մտավորական, լեզվաբան, «Taraf» թերթի հոդվածագիր Սևան Նիշանյանն իր հյուրանոց-իջևանատների ցանցը նվիրաբերել է «Նեսին» հիմնադրամին:
Լրագրողների հետ հարցազրույցում Նիշանյանը ասել է, որ այդ շինություններն իր սեփականությունը չեն. «Այս տները մարդկության սեփականությունն է: Նվիրատվության գաղափարը վաղուց կար: Վերջին օրերի իրադարձություններն ուղղակի ավելի արագացրեցին իմ մտադրության իրագործումը»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե նվիրատվությունն արդյո՞ք կարող է ազդել շինություններն ապամոնտաժելու մասին որոշման վրա, Նիշանյան պատասխանել է, թե երկու դեպքում էլ այդ տները չեն կարող քանդել:
«Եթե քանդեն, այդ ավերակների տակ պետությունը կմնա: Նրանք ովքեր չեն կարողանում ընդունել այս ճշմարտությունը, մեր այս քայլով անուշադրության քնից կարթնանան»:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունների որոշում էին կայացրել` Իզմիր նահանգի Սելչուկ շրջանի Շիրինջե գյուղում գտնվող տասնյակ շինություններ քանդելու մասին: Այդ շինությունները հայտարարվել էին ապօրինի ու այսօրվանից հավասարեցվելու են հողերին: Քանդման ենթակա շինությունների ցանկում է ընդգրկված նաև Նիշանյանին պատկանող 16 շինություն, որոնք հյուրանոցային ծառայություններ են մատուցում և հայտնի են «Նիշանյանի տներ» անունով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին