Օրվա մամուլ 11:00 26/02/2011

«Նման զգայուն հարցերը չպետք է քննարկվեն կովբոյական ոճով»

Նման զգայուն հարցերը չպետք է քննարկվեն կովբոյական ոճով. «Առավոտի» հետ զրույցում ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերստեղծման առնչությամբ  ընդգծել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ներկայացնենք հարցազրույցն ամբողջությամբ:

- ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խուկլա ի Կոստան որպես ԼՂ հարցում իր «անկողմնակալ» եւ «լավատեղյակ դիրքորոշման ապացույց» ընդգծել էր, թե ԼՂ հակամարտությունը «վիճաբանություն է երկու երկրների միջեւ, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների»: Ձեր գնահատմամբ, այս պնդումներն իրոք որքանո՞վ են վկայում հանձնաժողովի նախագահի անկողմնակալության եւ լավատեղյակության մասին:

- Խուկլա ի Կոստայի հարցազրույցները եւս մեկ անգամ վկայում են, որ ԵԽԽՎ 1416 բանաձեւի իրականացման ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ բյուրոյի որոշումը խելամիտ ու կշռադատված չէր:

Երբ 2011 թվականի փետրվարի 4-ին Trend.az գործակալությունը հրապարակեց պարոն Խուկլա ի Կոստայի հարցազրույցը, ես հակված չէի արձագանքել, քանի որ Trend.az կայքը հեռու է հավաստի եւ չաղավաղված տեղեկատվության աղբյուր լինելուց: Սակայն Panorama.am գործակալությանը պարոն Խուկլա ի Կոստայի վերջերս տրված հարցազրույցի հրապարակումից հետո ակնհայտ դարձավ, որ ընտրությանն այլընտրանք չկա: Այդ իսկ պատճառով որոշեցի արձագանքել երկու հարցազրույցներում տեղ գտած պնդումներին եւ աղավաղումներին:
Իր հարցազրույցներում պարոն Խուկլա ի Կոստան պնդում է, թե հայկական պատվիրակությունը կասկածանքով էր վերաբերվում, սակայն դեմ չէր ժամանակավոր հանձնաժողովի վերաձեւավորմանը: Այս հայտարարությունը հեռու է ճշմարիտ լինելուց, ավելին, այն բացարձակ սուտ է: Բյուրոյի բոլոր անդամներին հասցեագրված նամակում պատվիրակության բոլոր անդամները բացարձակապես դեմ են արտահայտվել ժամանակավոր հանձնաժողովի վերաձեւավորմանը: Մնում է ենթադրել, որ պարոն Խուկլա ի Կոստան երբեք չի կարդացել այդ նամակը եւ դիտավորյալ ապատեղեկացված է:

Խուկլա ի Կոստայի մոտեցումը հենց այն է, ինչի կապակցությամբ հայտնել էինք մեր մտահոգությունները, եւ ինչի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախազգուշացրել էին: Պարտադիր չէ լինել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փորձագետ՝ մերժելու հակամարտության՝ Խուկլա ի Կոստայի նկարագրությունը որպես «տարածքային վեճ երկու ինքնիշխան պետությունների միջեւ, վեճ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության միջեւ»:

Կցանկանայի հիշեցնել պարոն Խուկլա ի Կոստային, որ 2010 թվականի հուլիսի 17-ին Ալմաթիում արած իրենց համատեղ հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների նախագահները հստակորեն ընդգծում են, որ առաջարկված սկզբունքները, որոնք բանակցությունների բաղադրիչ մասն են կազմում՝ «համարվում են մեկ ամբողջություն, ու դրանցից որեւէ մեկը մյուսներից առանձնացնելու ցանկացած փորձ անհնար կդարձնի հավասարակշիռ լուծում ձեռք բերելը»: Այսպիսով, 3 սկզբունքներից 2-ի անտեսումը (մասնավորապես, ուժի գործադրման սպառնալիքի եւ ուժի գործադրումից զերծ մնալու սկզբունքը եւ ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքը), որոնք երկար ժամանակ հիմք են հանդիսացել խաղաղ գործընթացի բանակցությունների համար, ու նոր՝ «ինքնիշխանության» սկզբունքի ներմուծումը որեւէ հիմնավորում չունի: Ավելին, 1994 թվականի հրադադարի պայմանագիրը ստորագրող կողմ հանդիսացող ԼՂ-ին հակամարտության կողմ չճանաչելը կարող է ունենալ լուրջ հետեւանքներ:

Կրկնում եմ, որ Ժամանակավոր հանձնաժողովը բյուրոյի կողմից վերակազմավորվել է՝ առանց հաշվի առնելու հայկական պատվիրակության առաջարկները եւ այն գործընթացը, որի արդյունքում այն վերակազմակերպվել է՝ լուրջ կասկածի տակ է դնում ԵԽԽՎ-ում 2 պատվիրակությունների միջեւ երկխոսության մթնոլորտ ստեղծելու մտադրության անկեղծությունը:

- ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն այս հանձնաժողովի կապակցությամբ վերջերս նորից նշել էր. «Եթե իմ փոխարեն ԵԽԽՎ նախագահի պաշտոնում լիներ որեւէ հայ, միեւնույն է, նա ստիպված էր լինելու այդ հարցը բերել օրակարգ, որովհետեւ եթե օբյեկտիվ լիներ, ապա դրան այլընտրանք չէր կարող լինել»: Իրո՞ք ԼՂ հարցով այս ժամանակավոր հանձնաժողովի վերստեղծումն այլընտրանք չուներ:

- Իհարկե՝ ուներ: Բյուրոն անգամ իրավասու էր առաջարկել Վեհաժողովին համարել այդ հանձնաժողովի գործառույթները սպառված: Ընդհանրապես այնպիսի տպավորություն է, թե Վեհաժողովի նախագահ պարոն Չավուշօղլուն քողարկում է ժամանակավոր հանձնաժողովի ձախողման իրական պատճառները: ԺՀ-ը ստեղծվել է 2005 թվականին եւ իր «գոյության» ողջ ժամանակահատվածում հանձնաժողովին նույնիսկ չի հաջողվել վստահության մթնոլորտ ստեղծել ԵԽԽՎ 2 պատվիրակությունների միջեւ՝ էլ չեմ ասում «խթանել երկխոսություն երկու երկրների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների միջեւ», ինչպես նշել էր Լորդ Ռասսել-Ջոնսթոնն իր զեկույցում: Ժամանակավոր հանձնաժողովի գործունեության դադարեցումը պայմանավորված էր այս ձախողմամբ եւ ոչ թե Լորդ Ռասսել-Ջոնսթոնի մահվան փաստով, ինչպես բազմիցս աղավաղվել է պարոն Չավուշօղլուի հարցազրույցներում: Այդ հանձնաժողովը ձեւավորված է եղել 2005-ին եւ ամբողջ ժամանակահատվածում նրան չի հաջողվել իրականացնել իրեն վերապահված որեւէ խնդիր:

Փոխանակ շտապողականությամբ ժամանակավոր հանձնաժողովը վերակազմավորելը՝ ԵԽԽՎ նախագահի պարտավորությունն էր բյուրոյին տեղեկացնել ձախողման պատճառների, ինչպես նաեւ 2010-ի ընթացքում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների ու ընդդիմության ներկայացուցիչների հետ անցկացրած խորհրդակցությունների ընթացքում հնչած առաջարկությունների մասին: Հարկ է նշել, որ վեհաժողովի նախագահին ուղղված մեր առաջարկությունները ոչ միայն կյանքի չեն կոչվել, այլ անգամ չեն քննարկվել:

Մենք որեւէ վստահություն չունենք բյուրոյի որոշման անկողմնակալության նկատմամբ, որը ներկայիս նախագահի ղեկավարությամբ հակված է հրապարակային քաղաքականության դաշտ բերելու խաղաղ բանակցությունների գործընթացը: Նման զգայուն հարցերը չպետք է քննարկվեն կովբոյական ոճով: Այս հարցը եւ այս հակամարտությունը չեն կարող լինել որեւէ անհատի քաղաքական իմիջը բարելավելու միջոց: Հակամարտությունների կարգավորման հարցերում քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ հակամարտությունները հրապարակայնորեն չեն լուծվում, այն էլ խորհրդարանականների կողմից: Նման մոտեցումը կարող է լրջորեն վնասել ընթացող խաղաղ բանակցային գործընթացը եւ հանգեցնել անկանխատեսելի լարվածության: Հայկական պատվիրակությունն իր նամակում հստակ արտահայտել է, որ չի պատրաստվում մասնակից լինել այնպիսի անպատասխանատու քայլերի, որոնց ձգտում է բյուրոն իր ներկայիս նախագահի ղեկավարությամբ:

- Պիտի խնդրեմ անդրադառնալ նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Տիգրան Թորոսյանի պնդումներին, թե այս հանձնաժողովը 2,5 տարվա ընթացքում «որեւէ բացասական ազդեցություն չի ունեցել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա», այնտեղ պետք է ընդամենը զեկույցներ ներկայացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իրենց երկրների կառավարությունների գործողությունների վերաբերյալ, իսկ այդպիսի գործառույթ ունեցող հանձնաժողովի ստեղծման դեմ որեւէ մեկը չի կարող ներկայացնել ողջամիտ բացատրություն:

- Պարոն Թորոսյանն իրավունք ունի ունենալ իր կարծիքն այս նախագծի «հայանպաստության» մասին: Բայց ինձ ավելի մտահոգում են նրա վերջերս արած մի շարք հայտարարություններ, որոնք պարունակում են ակնհայտ ապատեղեկատվություն: Թեեւ նա ճիշտ է նշում, որ ի սկզբանե «ստեղծվող հանձնաժողովը պետք է ունենա ընդամենը մեկ գործառույթ. այնտեղ պետք է ամփոփվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի այն անդամ երկրների տարեկան աշխատանքների մասին զեկույցները, որոնք միաժամանակ ԵԽ անդամ են», սակայն պրն Թորոսյանը թաքցնում է, որ հանձնաժողովի այդ գործառույթը փոխվեց Վեհաժողովի կողմից 2006 թվականի ապրիլին, երբ բյուրոյի հերթական զեկույցը քննելիս Վեհաժողովը հաստատեց բյուրոյի առաջարկությունը, որով՝ ա. փոխվեց հանձնաժողովի կազմը, եւ բ. հանձնաժողովին վերապահվեց շատ ավելի լայն գործառույթ՝ ամբողջ 1416 բանաձեւի կատարման վերահսկողություն: Բյուրոյի այդ զեկույցը հաստատելուն պարոն Թորոսյանը ոչ միայն չի առարկել, այլեւ կողմ է քվեարկել: Այսպիսով, ժամանակավոր հանձնաժողովը ստացավ իրավասություն՝ վերահսկելու բանաձեւի բոլոր կետերի կատարմանը, իսկ այդ կետերի վտանգավորության մասին կրկին խոսելը համարում եմ ավելորդ:

Ադրբեջանը վաղուց է հասկացել, որ Մինսկի խմբի շրջանակներում հարցի ուսումնասիրությունը մասնագիտացել է, եւ ինչքան ավելի է մասնագիտանում, այնքան ավելի վատ իրենց համար: Ուստի եւ մի քանի տարի է, ինչ իրենք իրենց հովանավորների միջոցով որդեգրեցին նոր քաղաքականություն՝ հարցը մասնագիտական քննարկումներից տեղափոխել խորհրդարանական կազմակերպություններ, որտեղ հարցը լուծվում է քվեարկությամբ, պահի թելադրանքով: Սակայն այս դեպքում իրավիճակն ավելի զավեշտալի է: Խուկլա ի Կոստայի մեկնաբանությունները ԼՂ հակամարտության հետ կապված, կարծում եմ, հրաշալի վկայություն են, թե ինչ փաստաթուղթ է նա պատրաստվում ներկայացնել տարեվերջին: Հպանցիկ հայացքն անգամ հանձնաժողովի կազմին իր հերթին հնարավորություն է ընձեռում պատկերացնել, թե քվեարկության արդյունքում այդ «փաստաթուղթն» ինչպիսի «անկողմնակալության» աստիճան կունենա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}