iPad 2 –ը վաճառքում կլինի գարնանը
Ամերիկյան Apple ընկերության iPad 2 նոր պլանշետը վաճառքում կլինի այս տարվա ապրիլ ամսին: Ի դեպ, նախորդ մոդելը նույնպես վաճառքի հանվեց անցյալ տարվա ապրիլին:
Այս մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:
iPad-ի նոր մոդելը նախորդի համեմատ կլինի ավելի բարակ, թեթև և կունենա 2 տեսախցիկ: iPad 2-ը լինելու է տեխնիկապես ավելի հագեցած, ավելացվելու է նաև հիշողության ծավալը: Էկրանի կետայնությունը մնալու է նույնը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա