Ուսման վարձը չի բարձրանա
«168 ժամի» տեղեկություններով` Հայաստանի բուհերի ղեկավարները դիմել են կառավարություն` 2011-2012 թթ. ուսումնական տարվանից ուսման վարձերը բարձրացնելու առաջարկով: Ռեկտորները դա պայմանավորել են հաջորդ ուսումնական տարի դիմորդներ չունենալու հանգամանքով, ինչը նշանակում է, որ բուհերի եկամուտները զգալիորեն նվազելու են:
Ըստ թերթի` կառավարությունում, ընդունելով հանդերձ բուհերի հիմնավորումները, հրահանգել են ոչ մի դեպքում նման քայլի չդիմել եւ իրենց առաջիկա ֆինանսական հոսքերը պլանավորել ուսման ներկայիս վարձավճարների դրույքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին