Տիգրան Սարգսյան. «Կամուրջ»-ի առաջնային նպատակն է ձևավորել հայկական Դավոս
«Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովի նպատակը չէ այսպիսի դավոսներով ներդրողներ ներգրավել, այլ` բարձր մակարդակի բանավեճ, որը համահունչ կլինի ժամանակակից աշխարհում ընթացող բանավեճերի հետ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում տեղի ունեցած «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովի բացման արարողությունից հետո:
Ըստ նրա, համաժողովը հանդիպման և բաց երկխոսության վայր է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի արդյունաբերողների և գործարարների համար: «Մենք ուզում են հայկական Դավոս ստեղծել, դրա համար օրակարգում փորձում ենք այնպիսի հարցեր ներգրավել, որոնց շուրջ կա բանավեճ, տարբեր տեսակետներ, թե ապագան ինչպիսին է լինելու: Դա մեզ համար կարևոր է, քանի որ մեր հյուրերը կարող են իրենց փորձը ներկայացնել, թե ինչ քայլեր են իրենք ձեռնարկում համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, ինչ նոր կառավարման սխեմաներ են իրենք տեսնում»,- նշեց վարչապետը:
Տ.Սարգսյանի խոսքերով, ցանկացած ֆորում ունի իր թիրախները, և առաջնային նպատակն է, որ ձևավորվի հայկական Դավոս: Դա, ըստ նրա, նշանակում է, որ մտածող մարդիկ հավաքվելով իրենց գործընկերների հետ փորձում են տեսնել` ինչ խնդիրներ ունեն և ժամանակակից աշխարհում ինչ նորովի լուծումներ կարող են այդ խնդիրներին տալ: «Եթե Հայաստանում նրանք տեսնեն, որ այդ նոր մտածողությանը նոր լուծումներ կարող են իրենց առաջադրվել, ապա կարող ենք ինովացիոն ժամանակակից տնտեսությունը միասին կառուցել, իսկ դա նշանակում է, որ առկա պրոբլեմների և մարտահրավերների մասին պետք է լինի բաց, անկեղծ խոսակցություն: Սա նշանակում է, որ ավանդական մեթոդներից մենք պետք է հրաժարվենք, քանի որ դրանք արդյունք չեն տալիս: Երբ մենք սկսում ենք գովաբանել, թե Հայաստանում ինչքան բարենպաստ պայմաններ ենք ստեղծել ներդրումների համար, ապա դրանք արդյունքներ չեն տալիս»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:
Ըստ վարչապետի, ՀՀ կառավարությունը 3 տարի առաջ հանդես է եկել իր գոյաբանական սկզբունքներով, իր տեսլականով` ինչպես են տեսնում ժամանակակից աշխարհը, ինչ սկզբունքների հիման վրա պետք է այն կառուցված լինի և դրանից բխեցնեն առաջնահերթությունները` կրթական համակարգ, գիտելիքի վրա հիմնված հասրակություն, տնտեսություն: «Դա է 21-րդ դարի նոր տեսլականը, և այդ ուղղությամբ մենք պետք է ջանքեր գործադրենք»,- նշեց Տ.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին