Արմեն Նազարյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկությունում
Փետրվարի 26-27-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվեց ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Մրցաշարին մասնակցեցին 48 երկրների 395 պատվիրակներ: Հայաստանը ներկայացրեցին 6 մարզիկներ:
60 կգ քաշային կարգում գյումրեցի Հովհաննես Դավթյանը 5 հաղթական գոտեմարտ անցկացնելուց հետո մտավ եզրափակիչ, որտեղ զիջեց անգլիացի Մցկենիզե Աշլեյին, գրավեց 2-րդ տեղն ու արժանացավ արծաթե մեդալի:
66 կգ քաշայինների պայքարում (62 մասնակից) իրեն հիանալի դրսևորեց Արմեն Նազարյանը: Նա բոլոր 5 գոտեմարտերում վստահ հաղթանակ տոնեց և չեմպիոն հռչակվեց:
Մեր մյուս ներկայացուցիչները նախնական փուլերում պարտություններ կրեցին և անմասն մնացին խաղարկված պարգևներից: Թերևս, արժե նշել Հակոբ Առաքելյանի ելույթը /(100 կգ, Երևան), ով բավարարվեց 7-րդ տեղով:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը, թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավել է պատվավոր 2-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան