Գ. Այվազյան. Ադրբեջանում և ԼՂԻՄ-ում հայերի ջարդը պետք է Ցեղասպանություն ճանաչվի
«Աբսուրդ է այն, որ Ադրբեջանը Խոջալուի դեպքերը ներկայացնում է որպես ադրբեջանի ժողովրդի ցեղասպանություն: Այս ամենը միֆ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Նա նշեց, որ Խոջալուի բնակիչների մահվան պատասխանատուները եղել են «Ժողովրդական ճակատ» կուսակցության զինված խմբավորումները, որոնք էլ կազմակերպել էին այդ սադրանքը:
Նա հայտնեց, որ 1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանի իշխանության կողմից հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունը պետք է որակել որպես ցեղասպանություն:
Գ. Այվազյանի խոսքով, այժմ Հայաստանի ԱԺ-ում գտնվում է «1988-92 թվականների ընթցքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր և ԼՂԻՄ-ի բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին» երկու օրինագիծ:
Դրանցից մեկը ներկայացրել է «Ժառանգությունը», իսկ մյուսը`«Դաշնակցությունը»:
«Մեր համայնքը չի կորցրել իր հույսը, որ այս օրինագծերը վաղ թե ուշ կընդունվեն ԱԺ-ի կողմից»,- հավելեց նա:
Ըստ նրա, նախքան միջազգային հանրությանը խնդրելը, մեր պետությունը պետք է Ադրբեջանում տեղի ունեցածը դեպքերը պաշտոնապես ճանաչի որպես ցեղասպանություն:
«Աղերսներով խոսելու ժամանակը վաղուց անցել է, մենք պետք է անցնենք հակահարձակման: Մենք պետք է նախաձեռնողական քաղաքականությամբ հանդես գանք»,-հավելեց Գ. Այվազյանը: