Ովքե՞ր են ուզում տնօրեն դառնալ եւ քանի՞ բուհ է փակվել
«Առավոտը» գրում է, որ ԿԳ նախարարի հրամանով կասեցվել է Հայաստանի ավետարանական աստվածաբանական ակադեմիայի, Հայաստանում Գերմանական համալսարանի կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների գործողությունը: Մասնակի կասեցվել են` «Յու Էս Ի ԷԼ» եւ «Հրաչյա Աճառյան» համալսարանների որոշակի մասնագիտությունների գծով լիցենզիաները:
Դադարեցվել է Երեւանի «Ալաշկերտ» համալսարանի` կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը:
Թերթը նաեւ անդրադարձել է հանրակրթական դպրոցների տնօրենների քննություններին եւ նշել, որ նրանց մեջ են` քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի քույրը, «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավարներից մեկի տիկինը, Երեւանի պետավտոտեսչության պետ Արսեն Արշակյանի տիկինը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հարսը եւ այլն: