Ինտերնետ արագությամբ Հայաստանը բարելավում է դիրքերը
Speedtest.net-ի վերջին տվյալների համաձայն` Հայաստանում ինտերնետով տվյալների ներբեռնման (download) միջին արագությունը 2.37մբ/վրկ է: Նման ցուցանիշով Հայաստանը 109-րդ տեղում է 186 երկրների շարքում։ Վերբեռնման արագությամբ Հայաստանը 85-րդ տեղում է 0.92մբ/վ միջին արագությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ի տվյալների համեմատ Հայաստանը բարելավել է դիրքերը, քանի որ դեռևս մեկ ամիս առաջ Հայաստանում ինտերնետով տվյալների ներբեռնման (download) միջին արագությունը կազմում էր 2.02 մբ/վրկ և այս ցուցանիշով զբաղեցնում էր 117-րդ տեղը 185 երկրների շարքում:
Ներբեռնման և վերբեռնման ցուցակի առաջատարը Հարավային Կորեան է, որտեղ ներբեռնման միջին արագությունը 39.61մբ/վ է: Հարավային Կորեայի հաջորդում են Լիտվան՝ 25.79մբ/վ և Ալանդյան կղզիները՝ 25.19մբ/վ միջին արագությամբ:
Ներբեռնման ցուցանիշով ամենադանդաղը Լիբանանն է` 0.47 մբ վայրկյանում արագությամբ, իսկ վերբեռնման արագությամբ ամենավերջին տեղում է Վանուատուն՝ 0,09մբ վայրկյանում արագությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է