Վերականգնվել է աշակերտներին թատրոններ և թանգարաններ անվճար այցելության աբոնեմենտներով ապահովելու ավանդույթը
Այսօրվանից Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ մեկնարկել է հանրակրթական դպրոցների աշակերտների թատրոններ և թանգարաններ անվճար այցելության աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասքարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն, ծրագիրը նպատակ ունի վերականգնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում թատրոններ և թանգարաններ հաճախելու ավանդույթը:
Այսպտես` քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի վարչությունների, մայրաքաղաքի թատրոնների տնօրենների և գեղարվեստական ղեկավարների համատեղ քննարկման արդյունքում կազմվել է ինչպես ուսումնական ծրագրերի համապատասխան ներկայացումների խաղացանկը, այնպես էլ հստակ ժամանակացույց, որի համաձայն քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցների ավելի քան 80 հազար 300 աշակերտ այս ուսումնական տարում (մարտի 1–ից մինչև մայիսի 15–ը ներառյալ) հնարավորություն կունենա այցելել մայրաքաղաքի 9 թատրոններ։
Նշենք, որ ծրագրով նախատեսվում է նաև դպրոցականների անվճար այցելություններ Երևան քաղաքի պատմության թանգարան և դպրոցականի ֆիլհարմոնիա, որտեղ աշակերտների համար ճանաչողական և խաղ դասեր կկազմակերպվեն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին